Վաճառվում է եռահարկ ինքնատիպ և յուրահատուկ դիզայներական լուծումներով առանձնատուն, որի շինության բնակելի մակերեսը 360 քմ. Է, իսկ հողատարածքինը՝ 700 քմ, առկա է նաև տերասսա 100 քմ. մակերեսով։ Առանձնատունը գտնվում է Միկոյան փողոցում՝ Արմենիա հեռուստաընկերության հարևանությամբ։ Այն գտնվում է կառուցապատման փուլում և պատրաստ է լինելու 2020 թվականի աշնանը, տեղադրվելու է տերմոալյումինե պատուհաններ, արևային էներգիայի վահանակներ, կատարվելու է ինտերիերի աշխատանքները: Բոլոր ննջասենյակներն ունեն իրենց առանձին լոգարանները: 2 բաց պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Տերասսայում կարող է լինել ամառային խոհանոց: Առանձնատունն ունենալու է բարեկարգ բակ, քաղաքային լուսավորություն: Կառուցման փուլում գնորդն ունի հնարավորություն փոփոխություններ իրականացնելու: Շտապեք ձեռք բերել վերջին առանձնատունը: Վաճառքը հնարավոր է նաև կիսակառույց վիՃակում և եկամտահարկի վերադարձման օրենքի կիրառմամբ: Կառուցումը կավարտվի 2021 թվ. ամռանը: