Կոտայքի մարզում` Գառնիում, Գառնու տաճար չհասած՝ մոտ 5 կմ. հեռավորության վրա՝ ակադեմիկոսների թաղամասում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն կոմունալ բոլոր հարմարություններով: Շինության բնակելի մակերեսը՝ 251 ք.մ, իսկ հողատարածքի մակերեսը ՝ 1,200 ք/մ: Տունը արևոտ է, ունի մշտական խմելու և ոռոգման ջուր, առանձին կոյուղի, լույս և գազ: Բոլոր հարկերում կան առանձին սանհանգույցներ հագեցված անհրաժեշտ սանտեխնիկայով: Առանձնատան 2-րդ և 3-րդ հարկերը վերանորոգված են, ունեն բաց պատշգամբներ գեղեցիկ տեսարանով, իսկ 1-ին հարկը վերանորոգված է մասամբ, որտեղ առանձնացված են տարածքներ նախատեսված շոգեբաղնիքի և խաղասենյակների համար: Առանձնատան ընդհանուր հատակը սալիկապատված է: Բակում առկա են պտղատու ծառեր, նախատեսված է լողավազանի համար տարածք, ինչպես նաև ունի բացօթյա կայանատեղի նախատեսված երկու ավտոմեքենայի համար: Տանիքը կապիտալ վերանորոգված է: