Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ բնակելի 250 քմ. մակերեսով և 1120 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Բալահովիտ գյուղում` Առինջ մոլի մոտակայքում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով և մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են։ Առաջին հարկում գտնվում է նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը։ Երկրորդ հարկում՝ նախասրահ, ննջասենյակներ` յուրաքանչյուրն իր սանհանգույցով։ Ունի 3 հատ ընդարձակ բաց պատշգամբ: Առանձնատունն ունի բարեկարգ կանաչապատ բակ` պտղատու ծառերով, 15 հատ եղեևնիներով, ամառային խոհանոցով, մանղալով, զրուցարանով։ Առանձնատունը պարսպապատ է, վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: