Վաճառվում կամ վարձով է տրվում 3 հարկանի նորակառույց գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 240 քմ. և 260 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Փափազյան փողոցում՝ "Երիցյաններ" սուպերմարկետի մոտ՝ "Մալականի" զբոսայգու հարևանությամբ։ Այն կապիտալ նորոգված է և դեռևս չբնակեցված: Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, 1 խոհանոց, մեծ հյուրասենյակ և ընդարձակ նախասրահ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, օդորակիչ, ջակուզի, հատակը ծածկված է կաղնե գեղեցիկ մանրահատակով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ունի 3 բաց պատշգամբ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան։ Առաջին հարկում ունի գեղեցիկ դիզայնով բացօթյա լողավազան, սաունա, աղյուսե մանղալ, բուխարի, զրուցարան, աշխատասենյակ և լվացքատուն։ Տարածքը պարսպապատ է, ավտոմեքենաների համար հատկացված է փակ ավտոտնակ և բացօթյա կայանատեղ, առանձնատան այգում առկա են գեղեցիկ ու փարթամ եղևնիներ և զանազան պտղատու ծառեր։