Վաճառվում է 3 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորված առանձնատուն՝ թաունհաուս, ընդհանուր 210 քմ. մակերեսով, որը գտնվում է Ա. Խաչատրյան փողոցում։ Այն կապիտալ նորոգված է։ Առանձնատունն ունի 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ, ընդարձակ և լուսավոր ստուդիո հյուրասենյակ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, ննջասենյակների հատակը ծածկված է լամինատով, իսկ հյուրասենյակը, միջանցքները և աստիճանները՝ սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ունի ընդարձակ տերասսա և կախովի պատշգամբ։ Առանձնատան առաջին հարկի 35 քմ զբաղեցնում է ավտոտնակը։