Վաճառվում կամ վարձով է տրվում 2 հարկանի գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 218 քմ. և 600 քմ. հողատարածքով, որը գտնվում է Սևաստոպոլյան փողոցում (Բլուր թաղ.)։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է մանրահատակով, իսկ աստիճանները՝ գրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հյուրասենյակում ունի բուխարի և տեղադրված է օդորակիչներ։ Բոլոր ննջարանները ունեն իրենց սանհանգույցները։ Ողջ տունը կահավորված է նորաձև կահույքով և ժամանակակից տեխնիկայով։ Առանձնատունը պարսպապատ է, ունի քարե ավտոտնակ՝ 3 մեքենայի համար նախատեսված, բացօթյա և փակօթյա լողավազաններ, շոգեբաղնիք։