Ն. Զարյան փողոցում՝ N 51 դպրոցի հարևանությամբ վաճառվում է այս գեղեցիկ 4 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 365 քմ, իսկ հողատարածքինը՝ 1100 քմ մակերես: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ կահավորված, համալրված անհրաժեշտ տեխնիկայով: Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 2 սանհանգույցներից, խորդանոցից: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով: Ունի ջեռուցման և հովացման անհատական համակարգ: Առանձնատունը կահավորված է թանկարժեք կահույքով և հագեցած է բարձրորակ տեխնիկայով: Ունի ավտոկայանատեղի: Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար՝ ամառային խոհանոցով, լողավազանով և բոլոր հարմարություններով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոցը և մանկապարտեզը, "Երևան Սիթի" սուպերմարկետը, շուկան, "ՍԱՍ" սուպերմարկետը։