Բլուր թաղամասում՝ Մերգելյանի անվ. ինստիտուտի հարևանությամբ վարձով. օրավարձով է տրվում կամ վաճառվում է այս 3 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 320 քմ, ունի նաև հողատարածք՝ 380 քմ մակերեսով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։ Գնի մեջ է մտնում քարե ավտոտնակը։