Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտ վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է և ունի 170 քմ. բնակելի մակերես, իսկ կից հողատարածքինը` 30 քմ.: Խոհանոցն ու սանհանգույցները սալիկապատ են, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրո արտադրության, հատակը ծածկված է մանրահատակով։ Տանիքում նախատեսված է տարածք հանգստի համար։ Մուտքին տեղադրված են երկաթյա դարպասներ։ Շինությունը ունի ընդլայնելու հնարավորություն: Փոքր ինչ հեռու է գտնվում 83–րդ դպրոցը, “VivaCellMts” սպասարկման կենտրոնը և այլն։ Տան կողքին կա նաև մանկական խաղահրապարակ։ Նշված գինն իր մեջ ներառում է ողջ կահույքն ու տեխնիկան: