Բաբայան փողոցում` "Հաղթանակ" զբոսայգու մոտակայքում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 հարկանի գեղեցիկ, բարձրակարգ պայմաններով առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը 600 քմ է, իսկ հողատարածքը` 400 քմ: Առանձնատունն ունի բարձրորակ վերանորոգում, համալրված է թանկարժեք կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Ինտերիերը հետաքրքիր դիզայներական լուծումներով է, հատակը երեսպատված է մարմարով և լամինատով: 1-ին հարկում կա ավտոկայանատեղի` նախատեսված 4 մեքենայի համար, պահեստային սենյակներ, 2-րդ հարկում կա հյուրասենյակ, խոհանոցից և 1 սանհանգույց: 3-րդ հարկում կա 3 ննջասենյակ, որից 1 ննջասենյակն իր սանհանգույցով է, կա նաև զգեստասենյակ և 2 բաց պատշգամբ: 4-րդ հարկը ժամանցի համար է նախատեսված, ունի բար, խաղասենյակ` բիլիարդով և բոլոր հարմարություններով, տարբեր սենյակներ: Առկա է կաթսայատուն: Առանձնատունն ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Սանհանգույցները սալիկապատված են սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Ունի գեղեցիկ բակ, բացօթյա լողավազանով, ամառային խոհանոցով` բուխարիով և թոնիրով: