Արաբկիր համայնքում, Ա. Գուլակյան - Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի մոտ վաճառվում է 1 հարկանի քարե սեփական տուն, որի շինության մակերեսը 160 քմ է, հողատարածքը` 273 քմ: Տարածքը զբաղեցնում է 2 տուն` տարբեր մուտքերով: Վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով, տեղադրված են եվրո պատուհաններ, 2 գազի կաթսա: Բաղկացած է 2 հյուրասենյակից, 2 խոհանոցից, 5 ննջասենյակից, ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Հատակը երեսպատված է լամինատով, մանրահատակով և սալիկներով: Սենյակները կահավորված են: Առկա է ավտոտնակ: Մոտակայքում են անհրաժեշտ խանութները, Զովք սուպերմարկետը և տրանսպորտի կանգառները։