Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալությամբ է հանձնվում 7 սենյականոց՝ 1100 քմ բնակելի տարածքով առանձնատուն Երզնկյան փողոցում, տունը բաղկացած է 4 հարկերից, ունի նաև 680 քմ հողատարածք: Կապիտալ նորոգված է բարձրակարգ արտադրության շինանյութերով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից և խոհանոցից, որոնք բարձրաճաշակ կահավորում ունեն: 7 ննջասենյակներից 4-ը ունեն իրենց առանձին սանհանգույցները և զգեստասենյակները: Ննջասենյակներում հատակը պատված է բարձրորակ կաղնու մանրահատակով: Բոլոր ննջասենյակներն ունեն բաց պատշգամբներ, որոնք ձևավորված են դարբնի աշխատանքներով: Ընդհանուր առանձնատան կոսմետիկ ամբողջ աշխատանքները կատարված են գրագետ և բարձրաճաշակ լուծումներով: Ունի նաև սալիկապատ բակ, շոգեբաղնիք և լողավազան՝ բոլոր հարմարություններով: Բակում կա առանձին փակ տաղավար, մանղալ՝ հաճելի ժամանակ անցկացնելու համար: Արկա է նաև 4 մեքենայի համար նախատեսված քարե ավտոտնակ: Առանձնատան 4-րդ հարկը մանսարդային է՝ ծառայում է որպես հանգստի սենյակ: Վաճառքի և վարձակալության գները սակարկելի են: