Բաղրամյանի պողոտայում վաճառվում 4 հարկանի` բարձր առաստաղներով գեղեցիկ շինությամբ նորակառույց առանձնատուն՝ 662 քմ. բնակելի մակերեսով և 750 քմ. հողատարածքով: Առանձնատունը բարձրորակ նյութերով է վերանորոգվել, ներքին հարդարանքում և պատշգամբներում օգտագործվել են դարբնի աշխատանքներ: Առանձնատունն ունի մի քանի նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 6 ննջասենյակ, 5 սանհանգույց, 2 բաց պատշգամբ և ընդարձակ տեռասա, որից բացվում է գեղեցիկ քաղաքային համայնապատկեր և տեսարան դեպի Արարատ լեռը։ Տեռասայում առկա է բուխարի, այստեղ հարմար է լավ ժամանակ անցկացնել։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսաների միջոցով, տեղադրված են օդորակիչներ։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով, մի մասն էլ լամինատով: Տունը պարսպապատ է, ունի կանաչապատ բակ, որտեղ կա բացօթյա լողավազան, կա ավտոտնակ 2 մեքենայի համար նախատեսված։ Մոտակայքում է "ՍԱՍ" սուպերկարկետը, մետրո ոտքով 10 րոպեյում կարելի է հասնել: