Սևքարեցի Սաքոյի փողոցում վաճառվում է 1 հարկանի 135 քմ բնակելի մակերեսով առանձնատուն՝ 500 քմ հողատարածքով և նկուղով։ Առկա է հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ և 1 սանհանգույց։ Առանձնատունը վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Լոգարանով սանհանգույցի հատակը սալիկապատված է։ Սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված են կենցաղային տեխնիկայով։ Բակը պարսպապատ է, ունի գեղեցիկ այգի, ամառային տաղավար և քարե ավտոտնակ։ Մոտակայքում է գտնվում «Նոր Արաբկիր» զբոսայգին։