Առանձնատուն, Արաբկիր, Երևան

18 Հուլիս 2022
 
Աղբյուր Սերոբի փող. Բնակելի՝ 640 մ2, հողատարածք` 280 մ2 4 հարկանի , նորակառույց Կոդ` 113212   |   http://est.am/113212 click to copy the link
Վաճառք - 560,000 $
Վարձակալություն - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 69 անգամ

Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում (նվազագույնը 3 տարի) 4 հարկանի նորակառույց առանձնատուն, որի բնակելի մակերեսը 540 քմ է, ընդհանուր շինության մակերեսը` 640 քմ (4 x 160), տնամերձ հողատարածքը` 280 քմ: Գտնվում է Աղբյուր Սերոբի փողոցում, Ռիո Մոլի հարևանությամբ: 1-ին հարկն անավարտ է, բաց տարածք է, որտեղ նախատեսված է կառուցել ամառային խոհանոց, շոգեբաղնիք և փոքր լողավազան: 2-րդ հարկում առկա է նախամուտք, հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց և 1 բաց պատշգամբ, 3-րդ հարկում` նախամուտք, 4 ննջասենյակ, արդուկի սենյակ, 2 սանհանգույց, որից մեկը կից է ննջասենյակին և 2 բաց պատշգամբ` Մասիսի գեղեցիկ տեսարաններով: 4-րդ հարկը անավարտ է, առկա է 20 քմ աշխատասենյակ, բաց տարածք, սանհանգույց և բաց պատշգամբ: Առանձնատան 2-րդ և 3-րդ հարկերը կապիտալ նորոգված են, տեղադրված է գազի կաթսա` յուրաքանչյուր հարկում, եվրո պատուհաններ, հյուրասենյակում` օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով, սալիկներով և լամինատով: 2-րդ հարկի հատակը տաքացվող է: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Առկա է 2 քարե ավտոտնակ` 3 մեքենայի համար նախատեսված, դարպասը հեռակառավարվող է: Հարևանությամբ է գտնվում թիվ 26 մանկապարտեզը, այգին և տարատեսակ խանութները: Հնարավոր է փոխանակում բնակարանի կամ առանձնատան հետ` հավելավճարով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: մասամբ վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 4
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ