Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի ինքնատիպ դիզայնով առանձնատուն՝ 266 ք.մ. ընդհանուր բնակելի մակերեսով և 370 քմ. հողատարածքով, որը գտնվում է Նաիրի Զարյան փողոցում` Զովք սուպերմարկետի բակում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, համալրված է գեղեցիկ նրբաճաշակ կահույքով և ապահովված բոլոր անհրաժեշտ տեխնիկայով, պարագաներով։ 1-ին հարկը կիսանկուղային է, որտեղ կա 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, պահեստային սենյակ, սանհանգույց, լվացքատուն և երկու ունիվերսալ օգտագործման սենյակներ: 2-րդ հարկում առկա է ապակյա առաստաղով նախամուտք, ինչն ապահովվում է մշտական բնական լուսավորություն, հյուրասենյակ, բուխարի, հյուրերի համար նախատեսված սանհանգույց, 3 ննջասենյակ՝ կից սանհանգույցներով և ընդարձակ խոհանոց: Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով, մի մասը մարմարով, որը նաև տաքացվում է։ Միջսենյակային դռները կաղնե փայտից են: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Առանձնատունն ունի գեղեցիկ կանաչապատ բակ` դեկորատիվ ծառերով, ամառային զրուցարանով: Տեղադրված է 5.2 kw հզորությամբ արևային էլեկտրակայան՝ միացված էլ. ցանցին, տեսահսկման համակարգ, էլեկտրակառավարվող դարպասներ: Ոռոգումն իրականացվում է ավտոմատ համակարգով: Մոտակայքում է գտնվում Հաղթանակի զբոսայգին, տարբեր խանութներ և ժամանցի վայրեր: