Վաճառվում է 4 հարկանի առանձնատուն` բնակելի 360 քմ. մակերեսով և 135 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Վ. Փափազյան փողոցում։ Առանձնատան հիմնական հատվածը վերանորոգված է: Առաջին հարկում կա հյուրասենյակ, 1 սանհանգույց, ավտոտնակ, երկրորդ հարկում` նախասրահ, հյուրասենյակ, 1 սանհանգույց, երրորդ հարկում` 3 ննջասենյակ, 1 սանհանգույց և 1 բացօթյա պատշգամբ` գեղատեսիլ տեսարանով: Չորրորդ հարկը մանսարդային է, այստեղ կա 3 ննջասենյակ և 1 սանհանգույց: Տունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակի մի մասը ծածկված է լամինատով, մյուս մասը սալիկապատ է: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Կա նկուղ: Ունի փոքրիկ բակ և բուխարի: