Բաբայան փողոցի առաջնագծում` Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, վաճառվում է 2 հարկանի շքեղ առանձնատուն: Առանձնատունը ամբողջությամբ վերանորոգված է իտալական լավագույն բրենդների թանկարժեք պարագաներով` մոդեռն և դասական ոճերի նրբաճաշակ ու ներդաշնակ համադրությամբ։ Շինությունների ընդհանուր մակերեսը միասին 900 քմ է, որից 700 քմ. բնակելի մակերեսն է, 200 քմ.` կից շինությունն է, որտեղ գտնվում է փակօթյա լողավազանը, շոգեբաղնիքը, սանհանգույց և ամառային խոհանոց, իսկ հողատարածքի մակերեսը՝ 800 քմ. է: Առանձնատունը բաղկացած է 10 սենյակներից՝ հյուրասրահ, աշխատասենյակ, 8 ննջարան, հանդերձասենյակներ , 8 սանհանգույց, առանձնացված լվացքատուն, հարմարավետ պատշգամբներ, 2 լիովին առանձին մուտքերերով ջակուզիի սենյակ, փակ ավտոտնակ` 4 մեքենայի համար, բաց ավտոկայանատեղ` 3 մեքենայի համար: Լողավազանը հատուկ շարժական պատուհաններով փակվում և վերածվում է ձմեռային լողավազանի: Նկուղային հարկում կառուցված է ջրվեժ և վրձնանկարներով զարդարված մառան, որտեղ ևս կարելի է կազմակերպել հյուրասիրություններ ու խնջույքներ: