Համո Սահյան փողոցում վաճառվում է 3 հարկանի շքեղ, նմանը չունեցող և շատ ընդարձակ առանձնատուն: Շինության մակերեսը 1100( որից 338 քմ զբաղեցնում է 2 հարկանի կից հյուրատունը) 762 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքի մակերեսը` 2300 քմ.: Առանձնատունը վերանորոգված է վերջին եվրոպական ստանդարտների համաձայն` որակյալ և թանկարժեք արտասահմանյան արտադրողների նյութերով: 1-ին հարկում գտնվում է փակ լողավազանը, շոգեբաղնիքները, սանհանգույց, պահեստային մասեր, գինու մառան, մարզասրահ և ավտոկայանատեղ` նախատեսված 2 մեքենայի համար: 2-րդ հարկում`ընդարձակ նախասրահ, 2 ճաշասենյակ, գեղեցիկ և նրբաոճ կահավորանքով և բուխարով հյուրասենյակ, ինքնատիպ փայտե և մարմարե կահույքով խոհանոց, աշխատասենյակ, սանհանգույց, հանգստի սենյակ, 1 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով դեպի Հրազդանի կիրճը: 3-րդ հարկում 4 ննջասենյակ` բոլոր իրենց սանհանգույցներով և զգեստասենյակներով և ֆրասնսիական բաց պատշգամբներով, մեծ նախասրահ` բուխարով և նրբաճաշակ կահույքով, բաց պատշգամբ` ևս գեղեցիկ տեսարանով դեպի Հրազդանի կիրճը: Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է և ընդարձակ, բակում ունի առանձին ամառային խոհանոց, զրուցարան՝ իր մանղալով, կանաչապատ այգի՝ իր պտղատու և դեկորատիվ ծառերով, լողավազան` հիանալի դիրքով և տեսարանով դեպի կիրճը։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։