Վաճառվում է կամ տրվում է վարձով 3 հարկանի առանձնատուն, որը գտնվում է Ազատության պողոտայում։ Բնակելի տան մակերեսը՝ 520 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը՝ 1700 քմ է։ Բաղկացած է 2 հյուրասենյակից, ճաշասենյակից, 1 նախասրահ, 2 խոհանոցից, 1 աշխատասենյակից, 1 բիլիարդի սրահից, 1 մարզասրահից և 4 ննջասենյակից` յուրաքանչյուրը իր լոգասենյակով: Բոլոր սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով։ Ննջասենյակների և հյուրասենյակների հատակը փայտից է, իսկ խոհանոցի հատակը՝ սալիկ է։ Ողջ տունը կահավորված շքեղ և նորաձև կահույքով և ժամանակակից է տեխնիկայով։ Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ: Բակը շատ ընդարձակ է, խմանված և կանաչապատ՝ դեկորատիվ ծառերով, զրուցարանով, ամառային խոհանոցով և մանղալով։