Վաճառվում կամ վարձակալությամբ է 3 հարկանի շքեղ նորակառույց առանձնատուն բնակելի՝ 777 քմ. մակերեսով և 800 քմ. հողատարածքով, որը գտնվում է Բլուր թաղամասում։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է` վերջին եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ընդհանուր բաղկացած է 5 ննջասենյակից` յուրաքանչյուրը իր լոգասենյակով և զգեստասենյակով, 2 ընդարձակ հյուրասենյակից, որից մեկը բուխարիյով է, գեղեցիկ կահավորված խոհանոցից։ Առանձնատունն ունի ընդհանուր օդակարգավորման համակարգ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, սանհանգույցներից մեկում տեղադրված է ջակուզի։ Կիսանկուղային հարկում գտնվում է ավտոտնակը, փակ լողավազանը, շոգեբաղնիքը և մարզասենյակը: Բակը կանաչապատ է և բարեկարգ՝ ունի ավտոմատ ոռոգման համակարգ, պարսպապատ է և դարպասները հեռակառավարվող են, բակում ևս կա ընդարձակ լողավազան, ինչպես նաև առկա է կից շինություն, որտեղ ամառային խոհանոցն է` կահավորված, մանղալով և հիանալի ժամանակ անցկացնելու բոլոր պարագաներով: