Թավրիզյան փողոցի վրա՝ Դավիթաշենի կամուրջ չհասած, վաճառվում է 2 հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 250քմ, ունի նաև հողատարածք՝ 300 քմ: Առանձնատան 1-ին հարկը կապիտալ վերանորոգված է, իսկ 2-րդ հարկը` հին կապիտալ վերանորոգված։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով, ջեռուցումը իրականացվում է անհատական ջեռուցման համակարգի միջոցով։ Տունը պարսպապատված է։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար: Մուտքին տեղադրված են երկաթյա դարպասներ։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Հարևանությամբ են գտնվում մանկապարտեզ, բազմաթիվ խանութներ, դպրոց։