Վաճառվում է 3 հարկանի նորակառույց առանձնատուն բնակելի՝ 600 քմ. մակերեսով, 560 քմ. տնամերձ հողատարածքով և 150 քմ. մանսարդով, որը գտնվում է Ավան համայնքում՝ Պ. Սևակ թաղամասում՝ հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո եռաշերտ պատուհաններ, հյուրասենյակի հատակը ծածկված է կերամոգրանիտով, իսկ ննջարանների հատակը լամինատ է: Հատակը և պատերը ջեռուցվող են։ Սանհանգույցները սալիկապատված են, ներսի աստիճանները ևս կերամոգրանիտ են։ Տունն ունի անվտանգության և հակահրդեհային համակարգեր, տեղադրված են տեսախցիկներ, ավտոտնակ՝ նախատեսված 2 մեքենայի համար, պտղատու և դեկորատիվ ծառերով այգի։ Ունի կիսանկուղային հարկ՝ 150 քմ. մակերեսով, որտեղ գտնվում է լողավազանը, սաունան՝ սանհանգույցով, կինոսրահը, խաղասրահը։ Առանձնատունը ամբողջությամբ կահավորված է նոր կահույքով և տեխնիկայով։