Աբովյան թաղամասում վաճառվում է այս 3 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 280 քմ, ունի նաև հողատարածք՝ 700 քմ մակերեսով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։