Վաճառվում է 3 հարկանի նորակառույց մոդեռն շինությամբ առանձնատուն Ավանի Դուրյան թաղամասում, որի շինության մակերեսը 410 քմ է, հողատարածքը` 640 քմ: Առանձնատունը նոր եվրո վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակները սալիկապատված են եվրոպական արտադրության որակյալ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով ու լոգախցիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տունը կահավորված է նոր գույքով և տեխնիկայով: Նկուղային հարկում` ունի ավտոկայանատեղի, խորդանոց, 1-ին հարկում` նախամուտք, լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջարան, լոգասենյակ և բաց պատշգամբ, 2-րդ հարկում կա միջանցք, 4 ննջարան, 2 լոգասենյակ և 2 բաց պատշգամբ: Պատշգամբներից բացվում են հիասքանչ տեսարաններ: Ունի տեռասա, որտեղ հաճելի է հանգստանալ: Խոհանոցի կահույքը ներառված է գնի մեջ: Գինը սակարկելի: