Առանձնատուն, Ավան, Երևան

20 Մարտ 2024
 
Ավանի 5-րդ Բնակելի՝ 240 մ2, հողատարածք` 500 մ2 Կոդ` 116015   |   http://est.am/116015 click to copy the link
Վաճառք - 275,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 242 անգամ

Ավանի Վ. Տերյան թաղամասում, 5-րդ փողոցում՝ շտապ վաճառվում է 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 240 քմ մակերեսով և ընդհանուր 500 քմ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ նորոգված է։ 3-րդ հարկը մանսարդ է: Տունն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի եռաֆազ հոսանք: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, 2-րդ հարկում տեղադրված են օդորակիչներ, քանի որ 1-ին հարկը զով է` կարիք չկա օդորակիչի: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, 1 սանհանգույց և ապակեպատ հանգստի սենյակ: Տան հատակի մի մասը երեսպատված է տաքացվող սալիկներով, մյուս մասը կաղնու մանրատախտակով: Սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված է, ապահովված է տեխնիկայով: Ներքին աստիճաններն ունեն դարբնի աշխատանքներ: Ջեռուցման կաթսան բարձրորակ արտադրության է և ունի խնայողական ռեժիմ: Բակում կա ամառային խոհանոց, որտեղ կա բուխարի, թոնիր, լվացարան, պահեստային տարածք, ապահովված է բոլոր հարմարություններով: Առկա է ավտոտնակ` 1 մեքենայի համար և 2 - 3 մեքենայի բացօթյա տարածք: Բակը խնամված է, կան պտղատու ծառեր, ունի նաև ոռոգմանջուր, կոյուղի, ամբողջը պարսպապատված է, ունի երկաթյա դարպաս: Գինը սակարկելի է:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ