Առանձնատուն, Ավան, Երևան

02 Փետրվար 2023
 
Երևան Բնակելի՝ 440 մ2, հողատարածք` 1,600 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 114975   |   http://est.am/114975 click to copy the link
Վաճառք - 680,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 5 անգամ

Ավան - Առինջում վաճառվում է 3 հարկանի` արտաքին ու ներքին յուրահատուկ ձևավորումով գեղեցիկ առանձնատուն, որի բնակելի մակերեսը 440 քմ է, հողատարածքը` 1600 քմ: Բակում կան կից շինություններ` ընդհանուր 200 քմ մակերեսով, որտեղ գտնվում է փակ լողավազանը, միջոցառումներ անցկացնելու ապակեպատ սրահը` խոհանոցով և կինոդիտման սրահը: Լողավազանն ունի տաքացման և մաքրման ֆիլտրացման համակարգ: Առանձնատունը բարձրակարգ վերանորոգում ունի, ինտերիերն իրականացված է էկոլոգիապես մաքուր նյութերով, հատակը ծածկված է կաղնու մանրահատակով և սալիկներով: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող բարձրորակ պատուհաններ և միջսենյակային փայտյա դռներ: Ջեռուցվում է 2 գազի կաթսայի միջոցով, առկա են օդորակիչներ: Նկուղում առկա է բար, խաղասենյակ, կաթսայատուն, խորդանոց, սանհանգույց, ավտոմատ հոսանքի կարգավորման (ստաբիլիզատոր) համակարգ, ջրի բաք: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ, 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ` 2-ը զգեստասենյակներով և 1 սանհանգույց, 3-րդ հարկը մանսարդ է` լոֆտ ոճի մեջ և հարմար է օգտագործել որպես ննջասենյակ կամ հանգստի սենյակ: Պատշգամբից բացվում են գեղեցիկ տեսարան: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ամբողջ տունը կահավորված է թանկարժեք գույքով, իտալական արտադրության ջահերով և բարձրորակ տեխնիկայով: Առանձնատան բակը խնամված է և ունի յուրահատուկ գեղեցկություն: Առկա են եղևնիներ և դեկորատիվ ծառեր, ունի ավտոմատ ոռոգման համակարգ: Այն պարսպապատ է, ունի հեռակառավարվող դարպասներ, ապահովված է անվտանգության տեսահսկման համակարգով, ունի 2 ջրագիծ, կոյուղի: Առկա է 2 մեքենայի ավտոտնակի կառուցման հնարավորություն: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ