Ավանում, Պարույր Սևակ թաղամասում վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն` բնակելի 196 քմ տարածքով և 400 քմ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ժամանակակից դիզայներական չափանիշներով, բաղկացած է 5 սենյակից: 1-ին հարկում կա հյուրասենյակ, ննջարան, խոհանոց, սանհանգույց: 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ և սանհանգույց: Հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ հարմարավետ կահավորված՝ հագեցած գույքով և տեխնիկայով, հատակը սալիկապատ է: Ննջարանները լուսավոր են՝ գերժամանակակից կահավորմամբ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Ունի խնամված բակ, որտեղ կա լողավազան, ամառային խոհանոց, հանգստի տաղավար: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: