Կառուցապատողից. Վաճառվում են երկհարկանի առանձնատներ Durian Hills թաունհաուսում` Ավան համայնքի Պետրոս Դուրյան թաղամասում: Առանձնատները լինելու են թվով 5-ը, որոնց շինարարական աշխատանքները շուտով կմեկնարկեն: Ավարտը նախատեսված է 2022 թվականի վերջին: Այս առանձնատան բնակելի մակերեսը լինելու է 160 ք.մ, իսկ ընդհանուր հողատարածքինը` շուրջ 200 ք.մ: Տանիքը լինելու է հարթ, որն օգտագործվելու է որպես տեռասա` 90 քմ մակերեսով: Ըստ նախագծի 1-ին հարկը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, տնտեսական սենյակից և սանհանգույցից, ինչպես նաև շուրջ 20 ք.մ ավտոտնակից: 2-րդ հարկը բաղկացած է 3 ննջասենյակից և 2 սանհանգույցից: Ննջասենյակներից մեկում նախատեսված է (մասթերբեդրում) զգեստասենյակ և սանհանգույց: Շինությունները կառուցվելու են բարձր սեյսմակայունությամբ, մոնոլիտ ծածկերով, արտաքին պատերը` երկշերտ, ջերմամեկուսացված, երեսպատվելու են սպիտակ տրավերտինով և սև տուֆով: Առանձնատները հանձնվելու են` արտաքին պատերը երեսպատված՝ համապատասխան եռաչափ տեսքի, ներքին պատերը գաջված, արտաքին դռները, դարպասներն ու լուսամուտները տեղադրված: Հնարավոր է գնել կառուցապատման վարկով: Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը: