Կառուցապատողից. Վաճառվում է 150 քմ մակերեսով և պարսպապատ մոտ 110 քմ հողատարածքով երկհարկանի առանձնատուն ՆԱԹ Հաուսում, որն ավարտական աշխատանքների փուլում է և գտնվում է Ավան-Առինջում՝ Խաչատուր Աբովյան էկոլոգիապես մաքուր թաղամասում։ 1-ին հարկը բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոց-ստուդիայից, ննջասենյակից և սանհանգույցից, 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ, 2 սանհանգույց և բաց պատշգամբ։ Կտուրը հարթ է (80 քմ տեռաս), բոլոր կողմերից բացվում են հիանալի տեսարաններ: Ունի 2 մուտք՝ գլխավոր և բակի կողմից։ ՆԱԹ Հաուսն օժտված է ժամանակակից թաունհաուսներին բնորոշ բոլոր չափանիշներով և հարմարություններով։ Առանձնատները շահագործման կհանձնվեն 0-ական վիճակում, արտաքին պատերը երեսապատված՝ եռաչափ նկարին համապատասխան, ներքին պատերը սվաղված, հատակը հարթեցված, դռներն ու պատուհանները՝ տեղադրված, լեկտրականությունը՝ միացված։ Վաճառքը հնարավոր է բոլոր տարբերակներով՝ հիփոթեք, եկամտահարկի ետվերադարձ, նաև՝ փուլային վճարում։ Մենք ստեղծում ենք բոլոր պայմանները գնորդի հարմարավետության համար։