Վաճառվում է դուպլեքս բնակարան՝ 150 քմ մակերեսով, կառուցվող երկհարկանի թաունհաուսում Ավան-Առինջում՝ Խաչատուր Աբովյան էկոլոգիապես մաքուր թաղամասում։ 1-ին հարկը բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, ստուդիո խոհանոցից, ննջասենյակից և սանհանգույցից, 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ, 2 սանհանգույց և բաց պատշգամբ։ Տանիքում կա ընդարձակ տեռաս՝ 80 քմ մակերեսով։ Ունի 2 մուտք՝ գլխավոր և բակի կողմից։ Թաունհաուսը բաղկացած է 4 նմանատիպ բնակարաններից։ Թաղամասը ամբողջությամբ կառուցապատված է, ճանապարհները՝ ասֆալտապատ։ Թաունհաուսից 5 րոպե հասանելությամբ կա կանգառ, սուպերմարկետ, մանկապարտեզ և դպրոց։ Բակը բարեկարգվելու է, թաունհաուսի յուրաքանչյուր հատված կունենա 115 քմ մակերեսով կանաչապատ բակ։ Շինությունները կառուցվում են ամուր հիմքով և մոնոլիտ տեխնոլոգիայով, արտաքին պատերը` երկտակ քարով, երեսպատվելու են տրավերտինով: Բնակարանները շահագործման կհանձնվեն ներքին պատերը բաժանած և գաջած վիճակում` դռներն ու պատուհանները՝ տեղադրած։ Նախատեսված է ավարտել 2022 թվականի սկզբին: