Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, շինությունը` 840 քմ մակերեսով և 3000 քմ հողատարածքով, որը գտնվում է Ավանում, Հրաչյա Աճառյան փողոցում։ Առանձնատունը կառուցման փուլում է, էլեկտրական լարերը, ջրամատակարարումը և կոյուղին անցկացված են, միջնապատերը կառուցված են, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ։ Առկա է ձեղնահարկ, բազմաթիվ գեղեցիկ տեսարանով պատշգամբներ։ Նախատեսված է 8 սենյակ` սանհանգույցներով։ Առաջին հարկը կապիտալ վերանորոգված է, ունի նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, մի քանի սենյակ և սանհանգույց, տեղադրված են վիտրաժային պատուհաններ։ Հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Բակը պարսպապատված է, առկա է հեռակառավարվող երկաթյա դարպաս, ավտոտնակ և ավտոկայանատեղի։ Բակում կառուցվում է լողավազան և ամառային խոհանոց։ Տեղադրված է անվտանգության համակարգ։