Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն` թաունհաուս, որը գտնվում է Ավան-Առինջում, նորակառույց թաղամասում: Առանձնատունը մոնոլիտ է, կառուցված է երկաթբետոնե կոնստրուկցիայով: Այն գտնվում է վերանորոգման ընթացքում, հիմնական աշխատանքները ավարտված են: Բնակելի շինության մակերեսը կազմում է 160 քմ, ընդհանուր հողատարածքինը` 200 քմ: 1-ին հարկում նախատեսված է հյուրասենյակ, ստուդիո խոհանոց` ըստ ցանկության, 1 սանհանգույց, խորդանոց, ընդարձակ տերասա, 2-րդ հարկում 3 ննջասենյակ, լոգասենյակ և սանհանգույց, բացօթյա պատշգամբ: 3-րդ հարկի ամբողջ տարածքով նախատեսված է բացօթյա տերասա` հիասքանչ Արարատի տեսարանով: Կոմունիկացիաները անցկացված են (կենտրոնական կոյուղի, ջուր, հոսանք), նախատեսված է անհատական ջեռուցման համակարգ: Առանձնատան հատակը և տանիքը ջերմամեկուսացված են` ջերմակորուստը հասցված է նվազագույնի: Ճակատային մասը երեսապատվում է տրավերտինով և տուֆով: Առկա է 2-3 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Առանձնատունը ճանապարհի 4 կողմերից ունի մուտք: Հնարավոր է հողատարածքը100 քմ ավելացնել: Գործում է եկամտահարկի օրենքը: Առանձնատունը շահագործման կհանձնվի 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: