Ավանում` 3-րդ փողոցում, վաճառվում է 3 սենյականոց առանձնատուն՝ շինության ընդհանուր մակերեսը` 98.3 ք.մ. իսկ հողատարածքինը` 84 ք.մ.: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Տունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատան առաջին հարկը նկուղային է, որտեղ կա 1 ննջասենյակ և խորդանոց: Երկրորդ հարկում կա խոհանոց, հյուրասենյակ, 1 ննջասենյակ և 1 լոգասենյակ և հաճելի բացօթյա շքապատշգամբ: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցի և սանհանգույցի հատակները տաքացվող են: Բակում կա բացօթյա կայանատեղ 2 մեքենայի համար: Վաճառվում է մասնակի կահույքով: