Ծառավ Աղբյուր փողոցում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն՝ 280 քմ բնակելի մակերեսով և 270 ք.մ. մակերեսով հողատարածք: Առաջին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակ, սանհանգույց: Երկրորդ հարկում կա 3 ննջասենյակ, ննջասենյակներից մեկն ունի իր առանձին լոգասենյակը, հանդերձարանը և բաց պատշգամբ: Նկուղային հարկում կա օժանդակ սենյակ, լվացքատուն և գրասենյակ: Բնակարանը հիմնովին վերանորոգվել է, տեղադրվել են տեղական ջեռուցման և հայտնի ընկերության օդորակման բարձրորակ համակարգեր, եվրո պատուհաններ, խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով, որոնք նաև տաքացվում են: Հյուրասենյակի և ննջասենյակների հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: Տունն ունի 2 մուտք, ավտոտնակ՝ 2 մեքենայի համար: Բակում կա խորովածանոց: Առկա է 900 քմ մակերեսով տարածք, որը կարող է օգտագործվել որպես խաղահրապարակ: