Վաճառվում է 2 հարկանի(տերասսայով) նորակառույց առանձնատուն՝ բնակելի 232 քմ. մակերեսով և 200 քմ. հողատարածքով, որը գտնվում է Ավանում` Դուրյան թաղամասում։ Առանձնատունը գտնվում է զրոյական վիճակում։ Կառուցված է տանիքը, պատուհանները տեղադրված են, սենյակների բաժանումները արված են, կոմունիկացիաները անցկացված են: 1-ին հարկում նախատեսված է` խոհանոց, հյուրասենյակ,1 սենյակ, սանհանգույց: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, որոնցից 2-ը բաց պատշգամբներով և մեկը առանձին լոգասենյակով: 1-ին հարկում նախատեսված է նաև ավտոտնակ, որը լինելու է երկաթե հեռակառավարվող շերտավարագույրով: