Հինգհարկանի շքեղ առանձնատուն բուսաբանական այգու հարևանությամբ ՝ Երևանի էկոլոգիապես ամենամաքուր թաղամասերից մեկում ՝ Ծարավ Աղբյուրի փողոցում: Շինության ընդհանուր մակերես՝ 1560 քմ, բնակելի տան մակերեսը՝ 1300 քմ + 200 քմ տեռասսա, կանաչապատ հողատարածքի մակերես՝ 1400 քմ (ճակատային մաս 25 մ.): Առանձնատունը բաղկացած է 10 սենյակներից, ընդհանուր սանհանգույցների քանակ՝ 11 հատ՝ բոլորը բարձրորակ սալիկապատված: Առանձնատան գլխավոր հարկը՝ 1 - ին (0-ական) հարկը զբաղեցնում է 1 ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը(85 քմ), 1 խոհանոց (առանձին և ընդարձակ), 1 նախասրահ, 1 սանհանգույց (սալիկապատված) 1 ննջասենյակը իր լոգասենյակով՝ նախատեսված հյուրերի համար և լվացքասենյակ: Առաստաղի բարձրությունը 3.90 մետր: 2-րդ հարկում առկա է 4 ննջասենյակ` ընհարձակ իրենց լոգասենյակով և զգեստապահարանով, ջակուզիյով և բուխարիով, առկա են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ՝ փայտե և ալյումինե բարձրակարգ որակի, 1 աշխատասենյակ՝ իր բաց պատշգամբով և հիանալի տեսարանով դեպի բուսաբանական այգի: Առաստաղի բարձրությունը՝ 3.10 մետր: Շահագործելի տանիքը՝ պղնձապատ է: 3-րդ հարկն ունի ձմեռային այգի, 1 բուխարի, վերելակի սպասարկում ունի նաև այս հարկը 1 տեռասսա 200 քմ, 1 սանհանգույց (սալիկապատված), 1 խոհանոց, 1 խորդանոց: Այս հարկում տեղակայված է եվրոպական արտադրության ջեռուցման համակարգ. Աշխատում է գազով կամ դիզ վառելիքով, 2 տոննա բակ: 1 ին հարկ (իրական առաջին հարկ)` 2 կողմից փակ ավտոկայանատեղի՝ նախատեսված 4 ավտոմեքենաների համար, 2 խորդանոց, 1 սանհանգույց (սալիկապատված): 1 հարկ (կիսանկուղային հարկ)1 բիլիարդի սենյակ, 1 խաղասենյակ, 1 մառան, 1 լողավազան, ջակուզի, համամ շոգեբաղնիք, մարզասրահ, լոգասենյակ, հանդերձասենյակ, տարածք՝ նախատեսված սոլյարիի համար: Թաղամասում գործում է 24 ժամյա անվտանգության աշխատակիցների սպասարկում, աղբահանություն, այգեպանի ծառայություն, ձմռանը ՝ ձնմաքրում, արտաքին տարածքի լուսավորություն, կանաչապատում, լողավազանի խնամք և տեխնիկական խնդիրների աջակցում՝ հավելավճարով: Առանձնատունը նորակառույց է, հարմարավետ ՝ կառուցված յուրահատուկ դիզայնով և ճարտարապետական լուծումներով: Գտնվում է Բուսաբանական այգու հարևանությամբ, որն արդեն իսկ ապահովում է առանձնատան շրջակա միջավայրի մաքուր օդը: Բուսաբանական այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։