Առինջ գյուղի կենտրոնական հատվածներից մեկում վաճառվում է 2 հարկանի առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 280 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 400 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով, բակում ունի կաթսայատուն։ Տեղադրված է երկաթյա մուտքի դուռ, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են, առանձնատան ընդհանուր հատակը ծածկված է սալիկով և լամինատով։ 1-ին հարկում՝ հյուրասենյակ, խոհանոց, խաղասենյակ, լվացքատուն և սանհանգույց։ 2-րդ հարկում՝ 4 ննջասենյակ և սանհանգույց։ Առանձնատունն ունի նկուղ՝ 70 քմ. մակերեսով, ավտոտնակ և բարեկարգ բակ` ծառերով, ծաղիկներով և զրուցարանով։