Վաճառվում է 3 հարկանի նորակառույց առանձնատուն, որը գտնվում է Առինջ 17-րդ փողոցում՝ էլիտար թաղամասում։ Բնակելի տան մակերեսը՝ 480 քմ է, իսկ ընդհանուր մակերեսը՝ 800 քմ է։ Առաջին հարկում են գտնվում ամառային հյուրասենյակը, խոհանոցը, մառանը։ 2-րդ հարկում՝ 1 հյուրասենյակ, 3 ննջասենյակ՝ իրենց առանձին սանհանգույցներով և խոհանոց։ 3-րդ հարկում՝ մեկ մեծ սրահ է՝ հանգստի համար նախատեսված։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Բոլոր սանհանգույցները սալիկապատված են իսպանական որակյալ սալիկներով։ Ննջասենյակների հատակը կաղնե մանրահատակ է, իսկ խոհանոցի և հյուրասենյակի հատակը՝ սալիկապատ է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ողջ տունը կահավորված է գեղեցիկ և նորաձև կահույքով։ Առանձնատունն ունի քարե ավտոտնակ՝ 25 քմ. մակերեսով։ Առանձնատունը պարսպապատ է, ունի հեքիաթային այգի՝ լողավազանով, մանղալով, կանաչապատ և դեկորատիվ ծառերով։