Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն բնակելի՝ 246 քմ. մակերեսով (ամեն հարկը 104 քմ) և 500 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Առինջ գյուղում՝ Պարույր Սևակ 4-րդ փողոցում՝ հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով ունի կաթսայատուն և բոլոր սենյակներում առկա է օդորակիչ։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են։ Առաջին՝ կիսնկուղային հարկում գտնվում է պահեստային մասը, մեկ ննջասենյակ և ևս մեկ սենյակ, որը կարող է ծառայել որպես խաղասենյակ։ 2-րդ հարկում՝ ընդարձակ հյուրասենյակն է և ստուդիո ոճի խոհանոցը՝ կահավորված և ապահովված տեխնիկայով։ 3-րդ հարկում՝ ննջասենյակներն են և լոգասենյակները։ Առանձնատունը պարսպապատ է, ունի քարե ավտոտնակ՝ 2 մեքենայի համար նախատեսված։ Հնարավոր է փոխանակում կապիտալ վերանորրոգված բնակարանի հետ՝ մինչև 100.000 $ սահմաններում։ Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։