Առինջ գյուղում՝ Առինջ մոլի մոտ, վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 350 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 820 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Առանձնատունը ունի 5 ննջասենյակ, 3 լոգասենյակ, 3 պատշգամբ։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, հատակը ծածկված է լամինատով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանհիստ կազմակերպելու համար։ Ունի նաև քարե ավտոտնակ՝ ստորգետնյա։