Վաճառվում է 2 հարկանի` մանսարդով կանաչապատ տարածքով առանձնատուն` որի շինության մակերեսը 378 քմ է, հողատարածքը` 1560 քմ: Գտնվում է Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասում: Առանձնատունը վերանորոգված է որակյալ և թանկարժեք արտադրության նյութերով, ապահովված է կահավորանքով և բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Ունի անհատական ջեռուցման համակարգ: Հատակը երեսպատված է մանրահատակով և սալիկներով: Տունն ունի նկուղ, որն օգտագործվում է հանգստի և ժամանցի համար, այստեղ կա փակ լողավազան, լոգասենյակ` ջակուզիով, շոգեբաղնիք, խաղասրահ` բիլիարդով: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ` բուխարիով, խոհանոց, սանհանգույց, 2-րդ հարկում հյուրասենյակ, 5 ննջարան և 2 սանհանգույց: Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է, ընդարձակ, բակում ունի առանձին հանգստի տարածք, խորովածի վառարան, կանաչապատ այգի` պտղատու ծառերով: Տան ճակատային մասը 35մ է: