Վաճառվում է նորակառույց առանձնատուն Առինջ գյուղում` Խաչատուր Աբովյան փողոցում: Տունը պարսպատված է, չունի կից պատեր: Հողատարածքի մակերեսը 550 քմ է` դիմացից ավելացնելու հնարավորությամբ: Շինության մակերեսը 141 քմ է: Տունը 4 սենյականոց է, ունի հյուրասենյակ, խոհանոց, 3 ննջասենյակ և 2 սանհանգույց: Տեղադրված է մետաղյա մուտքի դուռ, բարձորակ նորաոճ թերմո ալյումինե պատուհաններ: Հատակը հարթեցված է (ստյաժկա), ջրի և կոյուղու խողովակները` մոնտաժված, գազը հարևանությամբ է: Հողի ճակատային մասը 14.50 մ է, երկարությունը` 35 մ: Արտաքին հարդարումը կատարված է բազալտե սալերով և բարձրորակ սպիտակ տրավերտինով (օբլիցովկա):