Աջափնյակում՝ "Վահագնի" թաղամասի մոտ՝ նորակառույց թաղամասում, որը բաղկացած է 6 շքեղ առանձնատներից, վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 475 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 500 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ունի 5 ննջասենյակ, 6 սանհանգույց, 1 աշխատասենյակ և 4 բաց պատշգամբ, տեռասսա 185 քմ. մակերեսով։ Ապահովված է մշտական ջրով, գազով, անցկացված է նաև անհատական ջեռուցման համակարգ։ Մուտքին տեղադրված են երկաթյա դարպասներ, իսկ տանիքը վերանորոգված է, որը հարթ մակերես է և կարելի է օգտագործել որպես ամառային հանգստի գոտի: Բակում կա լողավազան։ Առանձնատունն ունի ստորգետնյա կայանատեղի 150 քմ մակերեսով՝ նախատեսված չորս մեքենայի համար: Ողջ տարածքը պարսպապատած է, իսկ տունը երեսպատված է տրավերտինով: Պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։ Ունի բարեկարգ պարսպապատ բակ, որը կանաչապատված է. Առանձնատան ձեռքբերումն անմիջապես կառուցապատողից: • Անվտանգության ապահովում 24 ժամ • Կանաչապատում • Ձնահավաքություն • Արտաքին տարածքների մաքրություն • Լողավազանի խնամք • Տեխնիկական սպասարկում