Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ բնակելի 190 քմ. և 300 քմ. հողատարածքով, որը գտնվում է Գ-1 թաղամասում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 1-ին հարկի հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է, իսկ 2-րդ հարկի հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հյուրասենյակում ունի նաև բուխարի։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Առանձնատունը պարսպապատ է, ունի քարե ավտոտնակ՝ 3 մեքենայի համար նախատեսված։ Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։