Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ մանսարդով և ձեղնահարկով, բնակելի 137քմ. մակերեսով և 400 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ֆուչիկ փողոցում: Այս գեղեցիկ առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթյա դուռ, հատակը ծածկված է լամինատով: Առանձնատունն ունի 2 խոհանոց՝ (մեկը ամառային) կահավորված և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Բոլոր սենյակները կահավորված են, նախասրահում կան ներկառուցված պահարաններ։ Ջեռուցումը իրականացվում է գազի վառարանի և էլեկտրականության միջոցով: Դեպի ձեղնահարկ բարձրացող աստիճանավանդակները փայտից են։ Առանձնատունն ունի նկուղ՝ 61 քմ մակերեսով, գեղեցիկ բակ՝ եղևնիներով և զրուցարանով։ Բակն ամբողջությամբ պարսպապատ է, ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։