Թաունհաուս, Աջափնյակ, Երևան

16 Նոյեմբեր 2023
 
Գ-1 թաղ. 41/27 Բնակելի՝ 136 մ2, հողատարածք` 140 մ2 2 հարկանի , նորակառույց Կոդ` 115980   |   http://est.am/115980 click to copy the link
Վաճառք - 53,500,000 Դ
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 5 անգամ

Երևանի ամենահարմարավետ համայնքներից մեկում՝ Գ1 էլիտար բնակելի թաղամասում անմիջապես կառուցապատողից վաճառվում է թաունհաուս` բնակելի 136 քմ մակերեսով և 140 քմ հողատարածքով: Գտնվում է 0-ական վիճակում, տեղադրվել են եվրո պատուհաններ և մուտքի երկաթյա դուռ: 1-ին հարկում նախատեսվում է հյուրասենյակ և խոհանոց, 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջարան և 1 սանհանգույց, բաց պատշգամբ: Սենյակների բաժանումները հաճախորդը կարող է անել նաև իր ցանկությամբ: Տան դիմաց կա բակային տարածք` 35 քմ և հետնամասում` 35 քմ` ճաղավանդակներով, ունի բացօթյա ավտոկայանատեղի: "Նոյան տուն" թաղամասը կոչված է լինել իր բնակիչների արժանապատիվ, որակով և հարմարավետ ապրելու կարիքները բավարարող թաղամաս, որտեղ մարդիկ կզգան իրենց ապահով և գեղեցիկ միջավայրում։ Թաղամասը կառուցվում է 9000 ք.մ հարթ հողատարածքի վրա, որտեղ առկա են արդեն իսկ կառուցված 17 թաունհաուս և 23 նոր կառուցվող առանձնատուն։ Թաղամասում առկա է մոտ 1000 ք.մ կանաչապատ տարածք և խաղահրապարակ։ Գ1 Թաղամասը գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղու նոր կառուցված հատվածի և Շիրազ փողոցի հատման տեղանքում։ Առկա են բոլոր ենթակառուցվածքները՝ լայն և հարթ ասֆալտապատ ճանապարհներ, քաղաքային լուսավորություն, սառը, և մշտական խմելու ջուր, ճանապարհների և մայրուղիիների հասանելիություն, անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։ Մոտակայքում են՝ Գարաժ մոլլը, Վահագնի թաղամասը, Հ2 հեռուստաընկերությունը, Դեֆանս Հաուզինգ բնակելի թաղամասը, Աղաբաբյանս ռեստորանը, Երևան Սիթին, Նոր-Զովք սուպերմարկետ, դպրոցներ, մանկարարտեզ, կանգառ, և այլն։ Վճարումը հնարավոր է` կանխիկ փուլային՝ 80% + 20% ավարտականից հետո կամ վարկավորման միջոցով: Գործում է եկամտահարկի հետվերադարձի օրենքը:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: զրոյական վիճակ
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ