Աջափնյակ համայնքի Հակոբյանց փողոցում, նախկին Շանթ գործարանից ոչ հեռու, վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 185 քմ, հողատարածքը` 40 քմ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով և տաքացվող սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 1 լոգասենյակից, կա ևս 1 սենյակ, որը հարմար է օգտագործել որպես 4-րդ ննջասենյակ: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած են սանտեխնիկայով, ունի լոգախցիկ: Սենյակները լուսավոր են և հարմարավետ կահավորված, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով: Կա երկար բաց պատշգամբ, որն ունի մուտք դեպի բակ: 1-ին հարկում կա խորդանոց և սանհանգույց, 2 մեքենայի ավտոկայանատեղի: Կա նաև կիսանկուղային հարկ: Տունն ունի կոկիկ բակ, ամառային խոհանոց: Վաճառվում է խոհանոցի կահույքի, ներկառուցված պահարանների և տեխնիկայի հետ միասին: