Վաճառվում է 3 հարկանի` 150 քմ մակերեսով առանձնատուն թաունհաուսում, Նորաշեն թաղամասում։ 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց, 2-րդ հարկում` 2 ննջասենյակ և սանհանգույց։ 3-րդ հարկում կա 2 ննջասենյակ և սանհանգույց։ Առանձնատունը բարձրորակ շինանյութով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, լամինատով և սալիկներով։ Սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը գեղեցիկ նորաոճ կահավորված են, հագեցած են կենցաղային տեխնիկայով։ Բակն ունի բոլոր հարմարությունները, կա մանղալ և բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում է գտնվում «Garage Masters' Mall» մասնագիտացված առևտրի կենտրոնը։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։