Վաճառվում է 184 քմ մակերեսով բնակարան 3 հարկանի թաունհաուսում՝ Վահագնի թաղամասի հարևանությամբ կառուցվող «Ամերիկանա» թաղամասում։ 1-ին հարկում պլանավորված է հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, սանհանգույց և 2 բաց պատշգամբ, 3-րդ հարկում` 1 ննջասենյակ, սանհանգույց և ընդարձակ տեռասա։ Թաունհաուսը կառուցման փուլում է և կարող է շահագործման հանձնվել 2022 թվականի ամռանը, իսկ թաղամասն ամբողջությամբ պատրաստ կլինի 2023-ի աշնանը։ Բնակարանները շահագործման կհանձնվեն զրոյական վիճակում, սվաղված բաժանարար պատերով, տեղադրված պանորամային պատուհաններով և մուտքի երկաթյա դռնով, էլեկտրական լարերը և ջրի խողովակը` անցկացված։ «Ամերիկանա» ժամանակակից թաղամասում կկառուցվեն 19 թաունհաուս և 5 բազմաբնակարան շենք, որոնք կունենան ճարտարապետական յուրօրինակ լուծումներ և ամերիկյան շինարարական չափանիշներին համապատասխան որակ։ Թաղամասն ապահովված է լինելու անվտանգության համակարգով, ինքնատիպ լուսային լուծումներով, լիակատար մաքրությամբ, 24 ժամ գործող խանութներով և դեղատներով, կանաչազարդ խաղահրապարակներով, շատրվանազարդ պուրակներով, մարզասրահով, մանկապարտեզով, գեղեցկության և ժամանցի սրահներով։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի և Հայաստանի հայտնի ընկերությունների համատեղ ջանքերով։ Կառուցապատման աշխատանքներն իրականացնում է ԱՐՄԱՏ ՍՊԸ-ն ՍԱԳԱ-ՇԻՆ ՍՊԸ - ի հետ համատեղ: Գործում է եկամտահարկի հետ վերադարձի օրենքը: Գինը` 950 $ 1 քմ-ի համար: